Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արի ու էդ հարյուր հայրենասերով երկիր կառուցիր...

Արի ու էդ հարյուր հայրենասերով երկիր կառուցիր...
07.11.2012 | 15:24

Լսում էի Օբամայի «հաղթական ճառը» CNN-ով: Փայլուն հռետոր է, զանգվածներին «հոգեխանգարմունքի» է հասցնում: Մոտավորապես էսպիսի մի բան էլ ասաց, թե «անկախ նրանից` սպիտակ ենք, սև, հիսպանիկ, ասիացի, թե այլ ազգի, քրիստոնյա ենք, մուսուլման, այլ դավանանքի, թե աթեիստ, հանրապետական, թե դեմոկրատ, ծեր, թե երիտասարդ, հին ամերիկացի, թե նորեկ, միասեռական, թե նորմալ… Մենք ամերիկացի ենք, և մեր ընդհանուր սերը, պատասխանատվությունը, հայրենասիրությունը Ամերիկան հզոր են դարձնում»:

Մեզ մոտ այլ է` սպիտակը լավն է, սևը` քըխ, միասեռականը` ... և պիտի ... լինի երկրից, բողոքականը` ազգի և եկեղեցու թշնամին է, նույն թշնամին է էս կամ էն կուսակցության անդամը, մուսուլմանը, երիտասարդ քյարթուն կամ Հարվարդում «մասոն դարձած» գրագետը, ՀԱԿ-ում մնացածը կամ ՀԱԿ-ից դուրս եկածը, ղարաբաղցին կամ էն «սիրիացի շունը», ռուսամետն էլ (վայ, չէ, արևմտամետը) չի կարող հայրենասեր լինել, լենինականցին էլ` պատասխանատու, եզդին` հայրենասեր, գյուղացին` արժանապատիվ… նախկին իշխանավորը հանցագործ է, ներկան` ավելի հանցագործ է, եկողն էլ` «վաբշե» հանցագործ է արդեն ծնվել…
ՈՒ այսպես որ մաղում ես ազգիդ դավաճաններին, թշնամիներին, գ ու բ-երին, եզդիներին ու պարսկահայերին, նախկին-ներկաներին, «Եհովայի վկաներին», գլոբալիստներին ու բնապահպաններին, տակը բան չի մնում:
Երևի սա է երկրիդ հաջողությունների բանալին` Ամերիկայում 300 միլիոնից ավել իհայրենասեր ու պատասխանատու քաղաքացի կա, մեզանում տարբեր տեսակի գ ու բ-երին հանած` մի քանի հարյուր: Արի ու էդ հարյուր հայրենասերով երկիր կառուցի..


Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 8037

Մեկնաբանություններ